ՊՍԺ-ի ղեկավարությունը շատ լուրջ խնդիր է դրել իր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի առջև՝ հաղթել Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։
Եթե փարիզցիներին չհաջողվի դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ, ակումբը հրաժեշտ կտա գլխավոր մարզչին, հայտնում է Marca-ն։
Տեղական լրատվամիջոցները կարծում են, որ ՊՍԺ-ի ղեկավարները ցանկանում են, որպեսզի թիմը գլխավորի Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը:
Իր հերթին Պոչետինոն հնարավոր է գլխավորի ՄՅՈՒ-ն։