Հայտնի է դարձել, թե որքան է կազմում ՊՍԺ-ի աշխատավարձերի տարեկան բյուջեն։
Ըստ L’Équipe-ի, ֆրանսիական ակումբի աշխատավարձերի բյուջեն կազմում է տարեկան 629 միլիոն եվրո, այդ թվում՝ 136 միլիոն եվրո բոնուսների տեսքով: Սա Լիգա 1-ի բոլոր ակումբների ծախսած աշխատավարձերի 37%-ն է (1,73 մլրդ եվրո):
Հստակեցվում է նաև, որ 629 միլիոն եվրոն ամենամեծ աշխատավարձերի բյուջեն է եվրոպական բոլոր ակումբների շրջանում։
Հիշեցնենք, որ անցյալ ամառ ՊՍԺ-ին միացան Լիոնել Մեսսին, Սերխիո Ռամոսը, Աշրաֆ Հակիմին, Ջանլուիջի Դոննարուման և Ջորջինիո Վեյնալդումը:
























































