Ծանրամարտի Եվրոպայի 2022թ. առաջնությունը. որը պետք է անցկացվեր ապրիլին՝ Սոֆիայում, Բուլղարիայի ազգային ֆեդերացիայի ներքին խնդիրների պատճառով, տեղափոխվել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա։
Հայտարարվել է առաջնության մրցավայրի նոր մրցույթ։ Պարզվել է, որ Ալբանիան միակ երկիրն է, որը պատրաստակամ է եղել ընդունել ստուգատեսը:
Մրցաշարի անցկացման ժամկետները նույնպես փոխվել են և ստուգատեսը կանցկացվի մայիսի 25-ից հունիսի 3-ը։