«Բորդոյի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է L’Équipe-ը:
58-ամյա մասնագետը թիմը գլխավորել է նախորդ ամառվանից։ Պետկովիչին հեռացնելու որոշումը կայացվել է երկուշաբթի օրը՝ Լիգա 1-ում «Ռեյմսից» կրած 5-0 հաշվով պարտության հաջորդ օրը։
23 տուրից հետո «Բորդոն» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։
Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում, որ թիմը կարող է գլխավորել Թիերի Անրին։
























































