ՊՍԺ-ն դեռ հույս ունի համոզել հարձակվող Կիլիան Մբապեին երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հայտնում է RMC Sport հրատարակությունը։
23-ամյա ֆրանսիացու պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է ամռանը, նա կդառնա ազատ գործակալ։
ՊՍԺ-ի ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները հարձակվողի և նրա շրջապատի հետ։ Առայժմ Մբապեն փարիզեցիներին չի ասել, որ վճռական է հեռանալ, և որ այլևս չի ցանկանում քննարկել պայմանագրի հնարավոր երկարաձգումը։
Նշենք, որ ֆուտբոլիսի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը համարվում է Մադրիդի «Ռեալը»: