ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Լիգա 1-ի «Լիլի» հետ խաղում (5-1) տուգանային հարվածն իրացնելիս հարվածեց դարպասաձողին:
Արգենտինացին այս մրցաշրջանում 7-րդ անգամ է հարվածել մրցակցի դարպասաձողին:
Եվրոպայի թոփ-5 լիգաների ոչ մի խաղացող ավելի հաճախ չի հարվածում դարպասաձողին այս մրցաշրջանում:
«Բրենտֆորդից» Բրայան Մբեմոն ևս 7 հարված է հասցրել դարպասաձողին այս մրցաշրջանում, Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայից»՝ 6 անգամ, Ռաուլ դե Տոմասը («Էսպանյոլ»), Նաբիլ Ֆեկիրը («Բետիս») և Թեմի Աբրահամը («Ռոմա»)՝ 5-ական անգամ։
























































