ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում խոշոր հաշվով հաղթել են «Լիլին»: Փարիզցիները արտագնա հաղթանակ տարան 5-1 հաշվով։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Պերեյրա Դանիլուն, մեկական գոլ խփեցին Պրեսնել Կիմպեմբեն, Լիոնել Մեսսին և Կիլիան Մբապեն։ ՊՍԺ-ն 56 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիլը» 32 միավորով 11-րդն է:
























































