Լրագրող Գիլյեմ Բալագեն Le Parisien-ի սյունակում նկարագրել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի և թիմի խաղացողների հարաբերությունները։
«Որպեսզի Մեսսին լավագույն տրամադրվածությունն ունենա, Պոչետինոն փորձում է ներդաշնակ մթնոլորտ ստեղծել թիմում և ապահովել, որ բոլոր խաղացողները երջանիկ լինեն։ Նա այնպես է անում, որ բոլորը լեզու գտնեն, և իմ մի քանի աղբյուրներ պնդում են, որ մինչ այժմ հանդերձարանում կոնֆլիկտներ չեն եղել։
Պոչետինոն երբեք չի մոռանում, որ իր թիմում ունի ոչ միայն խաղացողներ, այլ նաև անհատականություններ։ Նա համբերատար է Մեսսիի նկատմամբ, ինչպես մնացած խաղացողների հետ։ Եվ Մեսսին դա գնահատում է։
Երբ Լիոնելը վերադարձավ Սուրբ Ծննդյան արձակուրդից, նրան լրացուցիչ ժամանակ տրվեց կորոնավիրուսից ապաքինվելու համար, իսկ երբ նա վերադարձավ թիմ, երկար գրկել էր Պոչետինոյին՝ առանց որևէ բառ ասելու։ Դա շնորհակալություն հայտնելու նրա ձևն է»,- գրել է Բալագեն։