Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Աթլետիկոյին» և հաղթել 4-2 հաշվով (մանրամասներն՝ այստեղ):
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը 49-րդ րոպեին գրավեց Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասը։ Ֆուտբոլիստն այժմ 38 տարեկան 276 օրական է։ Նա Լա Լիգայում 21-րդ դարում 4-րդ ամենատարեց գոլի հեղինակն է։ Այս ցուցանիշով նրան շրջանցում են միայն Դոնատոն, Խորխե Մոլինան և Խոակինը։
Նշենք, որ այս հանդիպման 69-րդ րոպեին Ալվեսը հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով ուղիղ կարմիր քարտ։
Իսկ «Աթլետիկոն» 2012 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ Լա Լիգայի խաղում 4 գոլ է բաց թողել։ Այն ժամանակ կրկին «Բարսան» Կամպ Նոուում հաղթեց «Աթլետիկոյին»՝ 4-1 հաշվով։