Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Աթլետիկոյին»։
Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ «Բարսելոնայի» կազմում աչքի ընկան Ալբան, Գավին, Արաուխոն և Դանի Ալվեշը, ով նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև 69-րդ րոպեին ստացավ կարմիր քարտ ու հեռացվեց խաղադաշտից։
Հյուրերի կազմում աչքի ընկան Յանիկ Կարասկոն և Լուիս Սուարեսը։
Այս խաղից հետո «Բարսելոնան» վաստակեց 38 միավոր և, շրջանցելով այսօրվա մրցակցին, բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Աթլետիկոն» 36 միավորով 5-րդն է։