Ա Սերիայի 24-րդ տուրում «Նապոլին» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Վենեցիային»։
Նեապոլիտական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Վիկտոր Օսիմենը և Անդրեա Պետանյան։ Այս հաղթանակի շնորհիվ «Նապոլին» վաստակեց 52 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Վենեցիան» 18 միավորով 18-րդ տեղում է։