ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի ղեկավար մարմինների նախաձեռնությունը՝ Աշխարհի առաջնությունն անցկացնել երկու տարին մեկ անգամ։
«Ես վստահ եմ, որ դա տեղի չի ունենա, քանի որ դա կատարյալ անհեթեթություն է։ Սա պոպուլիստական նախագիծ է, որը կոչնչացնի ֆուտբոլը։ Դա հակասում է մեր սպորտի բոլոր սկզբունքներին։ Սա ոչ միայն վատ է Եվրոպայի համար։
Անհնար է պատկերացնել, որ ֆուտբոլային կազմակերպությունը պետք է խաղացողներին առաջարկի, ովքեր արդեն չափից շատ աշխատանք են կատարում, որպեսզի ամեն ամառ խաղան մրցաշարերում: Նաև պատկերացրեք, թե դա որքանով կկործանի կանանց ֆուտբոլը։ Ես վստահ չեմ, թե արդյոք նրանք դա հասկանում են, բայց վստահ եմ, որ նրանք անհամաձայնություն են լսում երկրպագուների, իշխանությունների, կառավարությունների, Եվրամիության կողմից:
Հարավային Ամերիկայի հետ մենք հստակ ասել ենք, որ չենք մասնակցելու այդ նախագծին։ Առանց մեզ աշխարհի առաջնություն չի լինի։ Մենք զանգեր ենք ստացել այլ կոնֆեդերացիաներին պատկանող ազգային ասոցիացիաներից, որոնք նույնպես դեմ են դրան»,- ասել է Չեֆերինը Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում։