Ամստերդամում կայացավ ֆուտզալի Եվրոպայի առաջնության 3-րդ տեղի համար հանդիպումը, որում Իսպանիայի հավաքականը 4-1 հաշվով հաղթեց Ուկրաինային։
Իսպանիան Եվրոպայի առաջնության ամենատիտղոսակիր թիմն է, որն ունի 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
Ուկրաինացիների համար այս 4-րդ տեղը երկրորդն էր մրցաշարի պատմության մեջ (2005, 2022)։ Ուկրաինայի հավաքականի ամենաբարձր նվաճումները 2 արծաթե մեդալներն են (2001, 2003)։
Ավելի ուշ (Երևանի ժամանակով 20:30-ին) Ամստերդամում կկայանա եզրափակիչ հանդիպումը, որում կմրցեն Ռուսաստանն ու Պորտուգալիան։