«Չելսիի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարող է վերադառնալ Լա Լիգա։
Ֆուտբոլիստը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», անգլիական ակումբում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Դավիթ Մեդինան, իսպանացի կիսապաշտպանը դժգոհ է լոնդոնյան գրանդում իր կարգավիճակից և կարող է վերադառնալ հարազատ ակումբ։ Ըստ աղբյուրի՝ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Դիեգո Սիմեոնեն ևս ցանկանում է վերադարձնել Սաուլին։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն «ազնվականների» կազմում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։