Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Քարդիֆին»:
Մերսիսայդցիների գոլերը խփեցին Դիոգո Ջոտան (53-րդ րոպե), Տակումի Մինամինոն (68) և Հարվի Էլիոթը (76):
Տանտերերի դարպասը միակ գոլը խփեց Ռուբին Քոլվիլը (80):
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կխաղա «Նորվիչի» հետ, որն իր հերթին «Վուլվերհթմփթոնին» դուրս թողեց մրցաշարից (1-0):