Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, որը դեկտեմբերին երկարաձգեց պայմանագիրը «Կոլամբուս Կրյուի» հետ, մեկնաբանել է իր այդ որոշումը․
«Կարծում եմ՝ մրցաշրջանի սկզբում բոլորն էլ մեծ հույսեր են ունենում։ Մենք հույս ունենք, որ հիանալի տարի կունենանք ու կհասնենք մեր նպատակներին, մասնավորապես դուրս կգանք փլեյ-օֆֆ և կպայքարենք չեմպիոնության համար։ Մենք կաշխատենք, քանի դեռ կարող ենք բարձրացնել ակումբի անունը»,- ասել է Սելարայանը։
Հայազգի ֆուտբոլիստն ընդգծել է՝ ակումբն առաջին իսկ օրից իրեն հիանալի է ընդունել․ «Ինձ այստեղ շատ հարմարավետ եմ զգում։ Ինձ և ընտանիքիս դուր է գալիս քաղաքը։ Ինձ դուր են գալիս թիմակիցներս, մարզադաշտը ու շատ այլ բաներ, որոնց համար կցանկանայի մնալ այստեղ։ Այնպես որ, ես շատ ուրախ եմ, որ երկարաձգել եմ պայմանագիրս։ Ինչպես արդեն նշեցի, իսկապես հույս ունեմ, որ հետագայում էլ մեծ հաջողությունների կհասնեմ այս ակումբի հետ»։
Հիշեցնենք՝ 29-ամյա ֆուտբոլիստը դեկտեմեբերին նոր՝ 3 տարվա պայմանագիր էր կնքել ամերիկյան ակումբի հետ։