ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի եզրափակիչ փուլը «Չորսի եզրափակիչ» ձևաչափով անցկացնելու ծրագրերի մասին։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանն անցկացվել է նման կերպ՝ կիսաեզրափակիչում թիմերը մեկական հանդիպում են անցկացրել, իսկ եզրափակիչ մրցաշարն անցկացվել է Պորտուգալիայում։ «Չորսի եզրափակիչը» սովորաբար անցկացվում է մեկ երկրում (կամ քաղաքում), և կիսաեզրփակչում թիմերը խաղում են մեկ անգամ (պատասխան հանդիպում չի լինում)։
— «Չորսի եզրափակչի» գաղափարը զարգանու՞մ է Չեմպիոնների լիգայում:
«Համաճարակի պատճառով մենք դեռ կոնկրետ քննարկումներ չենք ունեցել, բայց կարծում եմ, որ հիանալի կլիներ։ Ես այս հարցը քննարկել եմ մի քանի ակումբների նախագահների, այդ թվում՝ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ (ՊՍԺ-ի նախագահ և Եվրոպական ակումբների ասոցիացիայի ղեկավար), և նրանք համաձայն են այդ գաղափարի հետ։
Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան ամերիկյան ֆուտբոլը, բայց Super Bowl-ը կարևոր ևս իրադարձություն է: Պետք է որոշենք, թե ինչպես փոխհատուցենք ակումբներին կիսաեզրափակիչում տնային հանդիպումների բացակայությունից կրած կորուստները։ Դա հնարավոր է»,-մեջբերում է Չեֆերինին Journal du Dimanche-ը։
— 2024/25 մրցաշրջանո՞ւմ։
«Կասկածում եմ, որ դա կարելի է այդքան արագ կազմակերպել, բայց ես կցանկանայի դա անել որքան հնարավոր է շուտ», — ասել է Չեֆերինը: