Փետրվարի 5-ին կայացավ Բ Սերիայի 21-րդ տուրի հանդիպումը, որում ոչ-ոքի խաղացին «Բենևենտոն» և «Պարման»՝ 0:0։
«Պարմայի» դարպասն այս խաղում պաշտպանում էր Ջանլուիջի Բուֆոնը։ 44-ամյա իտալացին իր 500-րդ «չոր» հանդիպումն է անցկացրել պրոֆեսիոնալ կարիերայում։
Նա դարձավ պատմության մեջ առաջին դարպասապահը, ով հասավ այս շեմին՝ 500-րդ անգամ անառիկ պահելով իր դարպասը:
Բուֆոնը «Պարմայի» կազմում անցկացրել է 92 խաղ՝ առանց գոլ բաց թողնելու, ևս 322 հանդիպում՝ «Յուվենտուսի», 9՝ ՊՍԺ-ի և 77՝ Իտալիայի հավաքականի կազմերում։