Փետրվարի 5-ին «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է ծննդյան 37-րդ տարեդարձը։ Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար՝ լուսանկար հրապարակելով ծննդյան օրվանից․
«Կյանքն ամերիկյան բլրակների նման է․ քրտնաջան աշխատանք, բարձր արագություն, հրատապ նպատակներ, բարձր պահանջներ ․․․ բայց վերջում ամեն ինչ տանում է դեպի ընտանիք, սեր, ընկերություն, արժեքներ, որոնց շնորհիվ այդ ամենն արժեր։
Շնորհակալություն շնորհավորանքների համար։ 37 , գնում ենք առաջ»,- գրել է Ռոնալդուն։
Life is a roller coaster. Hard work, high speed, urgent goals, demanding expectations… But in the end, it all comes down to family, love, honesty, friendship, values that make it all worth it. Thanks for all the messages! 37 and counting! ❤️🙏🏽 pic.twitter.com/AoUgFiqVEy
— Cristiano Ronaldo (@Cristiano) February 5, 2022
























































