ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, ինչպես նաև հարձակվողներ Նեյմարը և Մաուրո Իկարդին բաց կթողնեն Լիգա 1-ի 23-րդ տուրի՝ «Լիլլի» դեմ խաղը առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Բրազիլացին ևս երկու օր կմարզվի մարզասրահում, ինչից հետո կկարողանա մասնակի վերադառնալ ընդհանուր խմբի հետ մարզումներին։ Սպասվում է, որ Ռամոսը հաջորդ շաբաթվա կեսերին կվերադառնա լիարժեք մարզումների։
Նեյմարը շարունակում է վերականգնվել նոյեմբերի վերջին ստացած վնասվածքի պատճառով։
























































