ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է ապաքինվել մկանային վնասվածքից։
Ինչպես գրում է RMC Sport-ը՝ 35-ամյա իսպանացին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի ՉԼ 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ խաղին։ Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին, իսկ պատասխանը՝ մարտի 9-ին։
Սակայն նշվում է, որ Ռամոսը շարունակում է հնարավոր ամեն բան անել, որ հնարավորինս շուտ շարք վերադառնա։
Վնասվածքների պատճառով ֆուտբոլիստն այս մրցաշրջանում միայն 5 խաղ է անցկացրել ՊՍԺ-ի կազմում։
























































