«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը դարձել է «Յուվենտուսի» տրանսֆերային գլխավոր նպատակը։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամռանը կփորձի 29-ամյա անգլիացուն իր թիմ բերել։ Առայժմ «Ծեր սինյորան» վերահսկում է իրավիճակը կիսապաշտպանի շուրջ, ում պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսին, իսկ երկարաձգման շուրջ բանակցությունները նույնիսկ չեն սկսվել։
2021/22 մրցաշրջանում Լինգարդը 14 հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում՝ հիմնականում դուրս գալով փոխարինման։