«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Մբապեն շատ-շատ լավ խաղացող է, նրա անունն արդեն երկար տարիներ է հնչում է մեր ակումբում։ Կարծես՝ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է, և կարող է այնպես լինել, որ ապագայում նա հագնի մեր մարզաշապիկը։
Բայց հիմա նա ՊՍԺ-ի խաղացող է, իսկ նրանք մեր մրցակիցներն են։ Դրա համար միակ միտքը նրանց դեմ լավ խաղալն է։ Եթե ես խաղամ, ու նա դաշտում լինի, կհանդիպենք»,- Կարվախալի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































