Ֆրանսիայի հավաքականի և «Բորդոյի» նախկին խաղացող Ալեն Ժիրեսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի մասին։
«Ըստ էության՝ սա դուետ է, որը պետք է աշխատի՝ հաշվի առնելով երկու խաղացողների բնավորություններն ու մակարդակը։ Կա Մբապե, որը գոլ է խփում ու հասնում պաշտպանությանը, և կա Մեսսի, որը կանգնեցնում է մրցակիցներին ու կարող է փոխանցումներ անել ֆրանսիացուն։
Բայց այս պահին մենք դեռ սևագրությունն ենք տեսնում»,-Ժիրեսի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը։
























































