Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Ուկրաինայի ազգային հավաքականի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մարզումներ է սկսել «քաղաքայինների» հիմնական կազմի հետ։
Ալեքսանդրը լիովին ապաքինվել է վնասվածքից։ Այս մասին Ինստագրամի միջոցով հայտնել է ինքը՝ ուկրաինացին։
Խոսեպ Գվարդիոլայի թիմում Զինչենկոն չի խաղացել դեկտեմբերի վերջից։
«Սիթին» ներկայումս գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:
























































