Ֆրանսիական «Լիլ»-ի պաշտպան Սվեն Բոտմանը հայտնել է, որ կարող էր թիմը փոխել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Կարող եմ հաստատել, որ այս ձմռանը տարբերակներ ունեի «Միլանի» և «Նյուքասլի» հետ:
Երկու տարբերակն էլ լավ էին ինձ համար։ Հավատում եմ, որ կարիերայիս հաջորդ քայլը կանեմ ամռանը։
Խոսելով Նյուքասլի մասին՝ բոլորն ասում են, որ ամեն ինչ փողի հետ է կապված: Այնուամենայնիվ, սա հիանալի նախագիծ է: Այսպես են սկսել նաև «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն։
Կարծում եմ՝ հիանալի կլիներ նման նախագծի մաս լինելը, բայց «Միլանը», իհարկե, հրաշալի ակումբ է»,- ասել է Բոտմանը։
























































