«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մեյսոն Գրինվուդի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակին արձագանքել է EA Sports-ը. վերջինս ֆուտբոլիստին FIFA 22-ում հեռացրել է «Մանչեսթեր Յունայթեդից»: Գրինվուդը բացակայում է անգամ պահեստայիններից:

Այդուհանդերձ, Ultimate Team-ում ֆուտբոլիստի քարտը դեռևս պահպանվում է, բայց վերջին ժամերի ընթացքում վերջինիս արժեքը կտրուկ բարձրացել է:
Հավանաբար, խաղացողները գնում են այն և ավելի բարձր գնով վերավաճառում են՝ սկանդալի ֆոնին: Electronic Arts-ը դեռևս մեկնաբանություն չի տվել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և չի հայտարարել ֆուտբոլիստի՝ խաղից հեռացվելու մասին:
Հիշեցնենք՝ Գրինվուդի ընկերուհին երեկ սկանդալային լուսանկարներ հրապարակեց ու ֆուտբոլիստին մեղադրեց իր հանդեպ բռնություն կիրառելու մեջ: Գրինվուդը հեռացվեց ՄՅՈՒ-ի մարզումներից և խաղերից, իսկ ավելի ուշ նաև ձերբակալվեց:
























































