«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը պատմել է, թե ինչու է թուրինյան թիմում ընտրել յոթերորդ համարի մարզաշապիկը.
«7 թիվը ոչինչ չի նշանակում: Այստեղ յուրաքանչյուր թիվ կարևոր է: Ես ընտրեցի այն, քանի որ այն ամենամոտն էր 9-ին:
Ես այստեղ եմ՝ օգնելու գործընկերներիս հասնել իրենց նպատակներին: Խաղային համարն այնքան էլ կարևոր չէ։
Կարևոր է տրամադրվածությունն և վերաբերմունքը գործին: Մնացած ամեն ինչ ինձ չի անհանգստացնում։ Գլխավորն այն է, որ մենք հաղթենք»,- մեջբերում է Վլահովիչին Football Italia-ն։
























































