«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության հետ կապված իրավիճակին վերաբերող հարցին։
«Երեկ փակվեց տրանսֆերային պատուհանը, ու մեզ հաջողվեց միանգամից մի քանի նորեկների հրավիրել առաջին թիմ։
Այս շաբաթ, եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք կներկայացնենք Օբամեյանգին», — մեջբերում է Լապորտային Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ 32-ամյա գաբոնցին խզել էր պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ։
























































