«Բարսելոնան» կարող է խզել պայմանագիրը կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Այսօր տեղի կունենա կատալոնական ակումբի ղեկավարության հանդիպումը, որը կքննարկի ֆրանսիացի ֆուտբոլիստի ապագան։ Որոշ ղեկավարներ կողմ են Դեմբելեի հետ պայմանագրի անհապաղ խզմանը։ Ուսմանի պայմանագիրն ավարտվում է առաջիկա ամառ։
Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» ցանկանում էր վաճառել Դեմբելեին, սակայն տարբերակներ չգտավ։
Ֆուտբոլիստը մերժել է նաև պայմանագիրը երկարաձգելու «Բարսելոնայի» մի քանի առաջարկ։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ավելի վաղ հայտնել էր, որ Ուսմանը կամ կերկարաձգի պայմանագիրը, կամ չի խաղա իր թիմում։
























































