Կիսապաշտպան Դելե Ալին տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Էվերտոն» տեղափոխվելուց հետո կիսվել է իր տպավորություններով։
«Ես ուրախ եմ «Էվերտոնին» միանալու համար, սա մեծ ակումբ է՝ հիանալի երկրպագուներով և պատմությամբ: Ես անհամբեր սպասում եմ մեկնարկին և չեմ համբերում «Էվերտոնի» մարզաշապիկով առաջին խաղն անցկացնելուն:
Ցանկանում եմ օգնել թիմին և անհամբեր սպասում եմ նոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ աշխատելուն»,- ասել է Ալին ակումբի պաշտոնական կայքին տրված մեկնաբանությունում։
Հիշեցնենք, որ Ալին անվճար է տեղափոխվել «Էվերտոն», սակայն «Տոտենհեմը» նրա համար կարող է ստանալ մինչև 40 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ որոշակի պայմանների դեպքում:
























































