Երկուշաբթի օրը՝ հունվարի 31-ին, կայացավ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ՊՍԺ-«Նիցցա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց Քրիստոֆ Գալտիեի թիմի հաղթանակով, որն ավելի դիպուկ գտնվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (հանդիպման հիմնական ժամանակը՝ 0-0)։
Այսպիսով հայտնի են Ֆրանսիայի գավաթի 1/4 եզրափակչի բոլոր զույգերը.
Մոնակո — Ամիեն
Նանտ — Բաստիա
Բերժերակ — Վերսալ
Մարսել — Նիցցա
























































