«Բարսելոնան» և ՊՍԺ-ն բանակցություններ են վարում վինգեր Ուսման Դեմբելեի տրանսֆերի շուրջ։
24-ամյա խաղացողի տեղափոխությունը կարող է տեղի ունենալ ձմռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին պայմանավորվել է փարիզցիների հետ տեղափոխության հարցում։
Marca-ն հայտնում է, որ «Բարսելոնան» Դեմբելեի համար պահանջում է 20 միլիոն եվրո։
Լրագրող Ելենա Կոնդիս Էդոն ավելացնում է, որ գործարքի մեջ կարող է ներառվել ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին։
























































