ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում։
35-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրվում են «Ռոման», «Միլանը» և «Յուվենտուսը»։ Այս մասին տեղեկացնում է Todo Fichajes-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նավասը կարող է կարող է պայմանագիր կնքել «Նյուքասլի» հետ։
Կոստառիկացին փարիզյան ակումբ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2019 թվականի սեպտեմբերին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։