Հայտնի է՝ ինչու է ֆրանսիացի ֆուտբոլիստ Նաբիլ Ֆեկիրը 2019 թվականին հեռացել հարազատ ակումբից՝ «Լիոնից»։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստից պահանջել է մաքրել մորուքը, քանի որ այդկերպ հասարակության մեջ Ֆեկիրը «քարոզում» է մուսուլմանական կրոնը։
Հարձակվողը չի համաձայվել, ինչի արդյունքում կայացել է նրա տեղափոխությունը իսպանական «Բետիս»։ Հիշեցնենք, որ անդալուսական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել էր 19,75 միլիոն եվրո։