Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Տոտենհեմ» — «Մանչեսթեր Սիթի» խաղի առաջին կեսում հյուրերի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը վրիպել է 11-մետրանոց նշակետից։
Սա 4-րդ վրիպումն է եղել «Ման․ Սիթիի» համար նշակետից վերջին 6 հարվածներից։ Այս մասին գրում է Opta-ն։
Հետաքրքրական է, որ չորս վրիպումները կատարել են երեք տարբեր ֆուտբոլիստներ։ Երկու անգամ վրիպել է Գաբրիել Ժեզուսը, մեկական անգամ Սերխիո Ագուերոն և Իլկայ Գյունդողանը։