ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի Լիգա 1։
Ինչպես տեղեկացնում է Metaratings-ru-ն, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Բրեստը»։ Չալովի և ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի գործակալը համարվում է Քրիստիան Էմիլեն, որն էլ ամեն կերպ ցանկանում է իրականացնել գործարքը։