ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնության 12 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։
Միաժամանակ արգենտինացին 44 հարված է կատարել դարպասին։
Եվրոպայի թոփ 5 լիգաների խաղացողներից միայն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելոն ավելի վատ ցուցանիշ ունի ընթացիկ առաջնություններում՝ 1 գոլ Պրեմիեր լիգայում, 46 հարվածից հետո։
Ընթացիկ մրցաշրջանում, բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում Մեսսին անցկացրել է 17 հանդիպում և դարձել 6-ական գոլի և գոլային փախանցման հեղինակ:
























































