«Նյուքասլը» հետաքրքրված չէ Լիոնի կիսապաշտպան Բրունո Գիմարաեշով: Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
«Լիոնը» հիշեցրել է, որ այս տրանսֆերային պատուհանում պետք է հաշվի առնել միայն ակումբի կողմից պաշտոնապես հրապարակված տեղեկատվությունը։
2020 թվականի հունվարին «Լիոնը» 20 միլիոն եվրոյով ձեռք բերեց «Ատլետիկո Պարանաենսեի» ֆուտբոլիստին։ Այս մրցաշրջանում Բրունոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլային փոխանցման հեղինակ։