ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենն արձագանքել է Կարիմ Բենզեմայի՝ Լիոնել Մեսսիի մասին խոսքերին։
Մադրիդի «Ռեալի» հարձակվողն ասել էր, որ Մեսսիին քննադատողները ֆուտբոլից չեն հասկանում։
«Բենզեման ասում է դա, քանի որ չի տեսել ՊՍԺ-ի հանդիպումները։ Որովհետեւ եթե Կարիմը տեսներ խաղերը, գոնե մի քիչ քննադատաբար կվարվեր։
ՊՍԺ է եկել ոչ այն Մեսսին, ում մենք գիտենք, դրա համար էլ քննադատությունը տեղին է և միշտ չէ, որ բացասական է։ Ստացվում է՝ ասել, որ Մեսսին այժմ լավագույն մարզավիճակում չէ, նշանակում է, որ դու ֆուտբոլից չես հասկանում»,- ասել է Ռոտենը RMC Sport-ի եթերում: