Հարձակվող Կիլիան Մբապեն դեռ չի հայտնել ՊՍԺ-ին և Մադրիդի «Ռեալին», թե ինչ որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Get French Football News-ը, հարձակվողը կսպասի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ակումբների միջև հանդիպման արդյունքին և միայն դրանից հետո կասի և՛ «Ռեալին», և՛ ՊՍԺ-ին, թե որ ակումբի հետ պայմանագիր կկնքի։
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ամռանը: Նա արդեն իրավունք ունի նախնական պայմանագիր կնքել նոր ակումբի հետ։
Հաղորդվում է, որ ֆրանսիացին արդեն համաձայնել էր անվճար տրանսֆերով տեղափոխվել «Ռեալ», սակայն հետո տեղեկություններ հայտնվեցին, որ նա կարող է կարճաժամկետ պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։
ՊՍԺ-ն առաջիկա հանդիպումը կանցկացնի «Նիցցայի» դեմ՝ Ֆրանսիայի գավաթի շրջանակում։ Հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով, ոչ-ոքին՝ 4,85, իսկ «Նիցցայի» հաղթանակը՝ 6,80։