«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի մասին, որի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս ամառ։
«Ժամանակն ի վնաս ՊՍԺ-ի է աշխատում։ Կարծում եմ՝ որքան շատ ես փորձում երկարաձգել խաղացողի հետ պայմանագիրը, այնքան դա դժվարանում է։
ՊՍԺ-ն չի կարողանում երկարաձգել Մբապեի հետ պայմանագիրն արդեն կես տարի։ Նա անփոխարինելի է նրանց խաղաոճի համար։ Բայց քիչ ժամանակ է մնացել, ու հիմա նա կարող է պայմանագիր կնքել ցանկացած ակումբի հետ։
ՊՍԺ-ն «Ռեալից» լավ առաջարկ էր ստացել։ Հրաժարվել 180 մլն եվրոյից․․․նույնիսկ ՊՍԺ-ի համար է դա ահռելի գումար։
Հրաժարվելով այդպիսի գումարից՝ նրանք կամ իրենց ասել են․ «Պետք է գերազանց մրցաշրջան անցկացնենք քանի դեռ Մեսսի ունենք, ու չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Մբապեին», կամ որոշել են, որ կկարողանան նրան համոզել մնալ»,- Վենգերի խոսքերն է փոխանցում Canal+-ը։