ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը խոսել է Ջանլուիջի Դոնարումայի հետ մրցակցության մասին։
«Մեզ համար սա բավականին մրցակցային մրցաշրջան է։ Մրցակցությունը միշտ լավ է, բայց կարծում եմ, որ անհատական մակարդակում ոչ բոլորին է դուր գալիս նման իրավիճակում լինելը։
Կարծում եմ՝ մեզ երկուսիս դուր է գալիս անընդհատ խաղալը թիմին օգնելու համաև։ Ավելի շատ խաղալու համար պետք է ջանալ ամեն օր պայքարել հիմնական կազմում տեղի համար, աշխատել ու համոզվել, որ մարզիչը հույսեր է կապում քեզ հետ»,- Նավասի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։