«Լիլլի» պաշտպան Ռեյնիլդու Մանդավան կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։
Ըստ աղբյուրի՝ մոզամբիկցին այսօր բուժզննում է անցնելու իսպանական ակումբում։ 28-ամյա ֆուտբոլիստը «Լիլլի» կազմում է հանդես գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանի 27 խաղում Մանդավան դարձել է մեկ գոլի հեղինակ։