Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ելույթների մասին։
«Ինչպե՞ս կարող է Մեսսին հաջողության չհասնել։ Հիմա նրա մոտ ադապտացիոն փուլ է, դրա համար էլ նա շատ գոլ չի խփում։
Բայց տեսեք՝ ինչ է անում նա խաղադաշտում։ Ամեն դեպքում չի կարելի քննադատել նման խաղացողին։ Նա, ով քննադատում է Մեսսիին, իրականում ոչինչ չի հասկանում ֆուտբոլից»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում TF1-ը։