ՊՍԺ-ն և «Տոտենհեմը» բանակցություններ են վարում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի տեղափոխության շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ բանակցություններն ակտիվ փուլում են։ Այժմ ճշտվում են ֆուտբոլիստի աշխատավարձի մանրամասները։
Փարիզցիները ցանկանում են կիսապաշտպանին վերցնել վարձավճարով։
Այս մրցաշրջանում Նդոմբելեն «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 9 հանդիպում Պրեմիեր լիգայում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։