ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն կարող է փոխել ակումբային գրանցումը։
28-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրվում է «Մալյորկան»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024-ի ամառ։ Ռիկոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն եվրո։
Ավելի վաղ Ռիկոյի անունը կապում էին «Բեշիքթաշի» հետ։