«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի խաղի մասին։
«Հիշում եմ, երբ նա 17 տարեկան էր, ես Telefoot-ում ասացի. «Նա կարող է լինել հաջորդ Պելեն: Պելեն երեք անգամ նվաճե՞լ է աշխարհի գավաթը։ Դե, թող Մբապեն հաղթի երկրորդը, իսկ հետո կտեսնենք:
Նա ունի թեթևություն, խելք, արտահայտչություն, խարիզմա… Նա շատ արագ հասավ մեծ բարձունքների։
Դժվա՞ր էր ամառը Մբապեի համար։ Շատ դժվար, և նա էլ ավելի ուժեղացավ։ Նա շատ ուժեղ է։ Նա դեռ քննադատության չի ենթարկվել։ Միակ հարցն այն էր, թե ինչպես կարձագանքի, եթե նրա սրընթաց վերելքով կարիերան խաթարվի թերահավատությամբ: Եվ կարծում եմ, որ նա շատ լավ արձագանքեց։
Ինձ դուր է գալիս, որ հիմա նա գոլեր է խփում ոչ ամենակարևոր հանդիպումներում։ Օրինակ` Ֆրանսիայի գավաթում: Կիլիանւը հասկանում է, որ պետք է որոշակի պահանջներ դնի իր առջև, ու դա անում է այս մրցաշրջանում: Յուրաքանչյուր խաղում իրեն պահանջներ է դնում: Ես գոհ եմ նրա առաջընթացից»,- ասել է Վենգերը Le Parisien-ին տված հարցազրույցում: