ՊՍԺ-ն ընտրություն է կատարել Յոահիմ Լյովի և Զինեդին Զիդանի միջև՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը վստահելու հարցում։
Այժմ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը Մաուրիսիո Պոչետինոն է, սակայն ակումբի ղեկավարությունը չի վստահում մասնագետին եւ ցանկանում է հեռացնել նրան։
ESPN-ը հայտնում է, որ փարիզցիների ղեկավարները որոշել են իրենց թիմի նոր մարզչի հարցում։ Աղբյուրի տեղեկություններով՝ դա կլինի Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը։
49-ամյա Զիդանը 2021 թվականի ամառվանից, երբ լքեց Արքայական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, առանց աշխատանքի է։
























































