Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօրվանից՝ հունվարի 17-ից, մեկնարկել է տարվա առաջին ուսումնամարզական հավաքը, որն անցկացվում է Աբովյանում: Հավաքը կտևի մինչև հունվարի 31-ը:
Նախապատրաստական առաջին փուլում երկու մարզիչների և թիմի բժշկի հետ ընդգկված է 11 մարզիկ:
Ոսումնամարզական հավաքից անմիջապես հետո ծանրորդները Երևանում կմասնակցեն Հայաստանի առաջնությանը, որը կկայանա փետրվարի 1-6-ը:
Հայաստանի ծանրորդների համար տարվա առաջին պաշտոնական մրցումը տեղի կունենա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ ապրիլին:
Հավելենք , որ կանանց թիմը առաջին հավաքը կսկսի փետրվարին: